Ավելի քան 31 մլն դրամ՝ Գորիս քաղաքի աղբահանության ծրագրի համար

17:04 • 01.08.12

ՀՀ կառավարության վաղվա նիստում ավելի քան 31 մլն դրամ կհատկացվի Գորիս քաղաքում աղբահանության կազմակերպման համար, այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական՝ e-gov.am կայքէջը:


«Գորիսի քաղաքային համայնքի կանոնավոր աղբահանության կազմակերպման և մաքրման ու աղբահեռացման կազմտեխնիկայի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2012 թվականի 9 ամսում կհատկացվի 31 միլիոն 220 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)»,- գրված է տեղեկանք հիմնավորման մեջ, որով էլ կհատկացվի գումարը:


Կառավարության վաղվա նիստում կթույլատրվի ՀՀ Գիտություների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համեմատական նմուշներ ներմուծելու իրավունք:


Կառավարության նիստում, վերը նշված հարցերից զատ կքննարկվի ևս 44 հարց, որոնցից 2-ը գաղտնի ռեժիմով: