«Լադա»-ն և վերամբարձ կռունկը բախվել են իրար (լուսանկարներ)

16:28 • 01.08.12

Այսօր` օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Լադա» մակնիշի 17 ՏՕ 565 համարանիշի ավտոմեքենան և վերամբարձ կռունկը:


Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքից կարճ ժամանակ անց ԱՊՊԱ-ի աշխատակիցները հասել էին դեպքի վայր, բայց քանի որ վարորդները համաձայնության չեն եկել, թե իրենցից ով է մեղավոր, ԱՊՊԱ-ի աշխատակիցները դեպքի վայր են հրավիրել Ճանապարհային ոստիկանության հետաքննիչին:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի