Ֆրանսիայի մզկիթներից մեկում խոզի գլուխներ են հայտնաբերել
Ֆրանսիայի Մոնտոբան քաղաքում գտնվող մզկիթի մուտքի մոտ 2 խոզի գլուխ է հայտնաբերվել, գրում է Lenta.ru-ն, վկայակոչելով՝ Agence France-Presse-ին:
Մզկիթի իմամ Խաջի Մուհամեդը պատմել է, որ անհայտ անձինք մուտքի մոտ նաև լցրել էին մեծ քանակությանբ խոզի արյուն:
«Սա ամոթալի արարք է: Ես չգիտեմ, ինչ է կատարվում: Մարդիկ կորցնում են գլուխները հատկապես Ռամադանի օրերին», - ասել է իմամը:









