Բրիտանացի քաղաքական գործիչները Պուտինից պահանջել են ազատել Pussy Riot-ի աղջիկներին

16:47 • 01.08.12

Բրիտանացի քաղաքական գործիչներ՝ երկրի 2 նախկին արտգործնախարարներ՝ Դեյվիդ Միլիբենդը ու Մալքոմ Ռիֆքինդը, ինչպես նաև Մալքում Բրյուսը, իրավապաշտպան Անյես Կալամարը և ռեժիսոր Թերի Գիլիամը Times-ում հրապարակված բաց նամակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պւտինից պահանջել են անհապաղ ազատ արձակել քաղբանտարյլաներին, այդ թվում Pussy Riot պանկ խմբի անդամներին:

 

Գործիչները նշել են, որ այդ քայլով՝ «Պուտինը նոր՝ ժամանակակից, ժողովրդավար և մարդու համաշխարհային իրավունքները հարգող Ռուսաստանի մասին ազդանշան կտա իր ժողովրդին և ամբողջ աշխարհին»:

 

Ազդեցիկ բրիտանացիները Պուտինին են դիմել Բրիտանիա նրա կատարելիք կարճատև աշխատանքային այցին ընդառաջ, որը տեղի կունենա օգոստոսի 2-ին:

 

Դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ ընդդիմությունը հայտնում է, որ 3 տասնյակ քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ Միխայիլ Խոդորկովսկին: Ընդդիմության կազմած ցուցակում են նաև ազատազրկման վայրերի անմարդկային պայմաններում մահացած անձինք, ինչպես, օրինակ, Վասիլի Ալեքսանյանը:

 

Նախօրիեն Pussy Riot-ին սատարելու կոչով իր երկրպագուներին էր դիմել նաև բրիտանացի գրող և կատակերգու Սթիվեն Ֆրեյը:

 

Փետրվարի 21-ին խմբի 3 մասնակից ֆեմինիստուհիները Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում կատարել էին «Տիրամայր, քշիր Պուտինին» երգը: