Կրեմլը հերքում է Քեմերոնի հայտարարությունը, թե Պուտինը համաձայն է Ասադի հեռանալուն

22:32 • 01.08.12

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի վերջերս արած հայտարարությունները, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել էր,  թե Պուտինը իր հետ զրույցում համաձայնություն է տվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնից հեռանալու հարցին:


«Մենք համարում ենք, որ դա թարգմանության բարդությամբ պայմանավորված խնդիր է, Քեմերոնի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Պեսկովը։


Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև մեկուկես տարի տևող բախումների հետևանքով ավելի քան 20.000 մարդ է սպանվել։