Ֆրենկ Սինատրայի` Մանհեթենում գտնվող բնակարանը կվաճառվի 7.7 մլն դոլարով
Ամերիկյան Նյու Յորք քաղաքի կենտրոնում` Մանհեթենի երկնաքերերից մեկում գտնվող երկհարկանի բնակարանը (դուպլեքս), որտեղ ժամանակին բնակվել է ամերիկացի երգիչ և դերասան Ֆրենկ Սինատրան, հաջորդ շաբաթ 7.7 մլն դոլարով կհանվի վաճառքի, գրում է ամերիկյան New York Post թերթը:
Երգիչը բնակարանը ձեռք էր բերել 1957 թ.-ին, երկրորդ կնոջ` Ավա Գարդների հետ ամուսնալուծությունից հետո: Այստեղ արտիստը երեկույթներ է կազմակերպել, ընդունել այնպիսի հյուրերի, ինչպիսիք են` Մերիլին Մոնրոն, արվեստագետ Էնդի Ուորհոլը, նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երգիչը 1972թ.-ին վաճառել է բնակարանն իր ընկերոջը` բժիշկ Դենթոն Քոքսին: Բժշկի մահից հետո` 2008թ.-ին, բնակարանը գնել է միլիարդատեր Փենի Հարթը: Նա որոշակի փոփոխությունների է ենթարկել դրանք:










