Գերմանացի անվանի տնտեսագետն առաջարկում է եվրոգոտին փրկել՝ այն լքելով
Գերմանացի հեղինակավոր տնտեսագետ Հանս-Վերներ Զինն առաջարկել եվրագոտու փրկության իր ծրագիրը, որով նախատեսվում է դրա ժամանակավոր փլուզումը, հայտնում է Reuters-ը:
Ըստ Զինի՝ եվրոգոտու պետությունները պետք է ժամանակավորապես լքեն արժութային միությունը, որպեսզի վերականգնեն սեփական մրցունակությունը, իսկ դրանից հետո՝ վերամիավորվեն:
«Հիմնական գաղափարն այն է, որ պետություններին առաջարկվի եվրոգոտու առանձին անդամի կարգավիճակ՝ նրանց թույլ տալով ժամանակավորապես շրջանառության մեջ դնել ազգային արժույթը և իրավունք վերապահելով հետագայում միանալ արժութային բլոկին»,- պարզաբանել է փորձագետը:
Զինն առաջարկում է կիրառել ERM II-ի մեխանիզմը (եվրոպական ֆինանսական մեխանիզմ, որի նպատակը Եվրոպայում փոխարժեքի կուրսի կայունության պահպանումը և կոորդինացումն է). սա եվրոգոտի մտնելու միջանկյան փուլ է: Եվրագոտուն միանալ երկրները պետք է առնվազն 2 տարի ERM II-ում լինեն: Զինը ERM II-ն անվանում է «յուրահատուկ նավահանգիստ»:
Փորձագետի ծրագիրը առանձին կողմերով նույնանում է Capital Economics հետազոտական ընկերության առաջարկին, այն է, որ ամենաթույլ երկրները լքեն եվրոյի գոտին:









