Արագածոտնում օձը խայթել է 51–ամյա կնոջը

20:24 • 01.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 19.35-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից հոսպիտալացվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակչուհի՝ 1961թ. ծնված Սոնա Թադևոսյանը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: