Երիտասարդի մոտ զորացրվելուց հետո սուր լեյկոզ է հայտնաբերվել և օգնության կարիք ունի (տեսանյութ)
Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, Մանկավարժական համալսարանի ուսանող, 20-ամյա Թաթուլ Մխիթարյանի մոտ բանակից զորացրվելուց անմիջապես հետո հայտնաբերվել է սուր լեյկոզ հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն արտերկրում` վիրահատության միջոցով, ինչի համար երիտասարդի հարազատները չունեն անհրաժեշտ միջոցներ:
Այս մասին տեղեկացնում է «Ինձ կյանք նվիրիր» նախաձեռնությունը, որը նաև տեսանյութ է պատրաստել այժմ Երևանի 8-րդ հիվանդանոցում գտնվող երիտասարդի վիճակի վերաբերյալ:
Հայտնում են, որ Թաթուլ Մխիթարյանին օժանդակելու նպատակով «Անելիք» բանկում բացվել են հաշվեհամարներ.
ՀՀ դրամի համար՝ 11804004459600
ԱՄՆ դոլարի համար՝ 11804004459601
Եվրոյի համար՝ 11804004459602
Տրամադրվում են նաև հետևյալ հեռախոսահամարները.
կոնտակտային անձ՝ Սարգիս Հովնանյան
Հեռ. (+37455) 582678
Թաթուլի հարազատների հեռախոսահամարն է՝ (+37491) 53-00-69:









