The Who խմբի համերգին երկրպագուները կարող են մասնակցել 33 տարվա տոմսերով
ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի10 բնակիչներ կմասնակցեն բրիտանական The Who խմբի համերգին այն տոմսերով, որոնք ձեռք էին բերվել 33 տարի առաջ, գրում է Providence Journal-ը:
Խմբի երկրպագուները պետք է մասնակցեին Ռոդ Այլենդի Պրովիդենս քաղաքում տեղի ունեցող The Who-ի շոուին, սակայն համերգը հետաձգվել է դժբախտ պատահարի պատճառով, որը տեղի էր ունեցել երաժիտների ելույթի ընթացում՝ Ցինցինատի քաղաքում: Այն ժամանակ հրմշտոցի արդյունքում մահացել էր 11 մարդ:
Խմբի ամենանվիրված երկրպագուները պահել էին տոմսերը և հուլիսի 31-ին նրանց թույլ էին տվել փոխարինել հին տոմսերը նորերով և մասնակցել համերգին, որը կայանալու է Պրովիդենսում 2013թ-ի փետրվարին:










