Թուրքական բանակը տանկային զորավարժություններ է սկսել Սիրիայի սահմանին

21:53 • 01.08.12

Թուրքիայի բանակն այսօր տանկերի մասնակցությամբ խոշոր զորավարժություններ է սկսել Սիրիայի սահմանի մոտ, որոնց նպատակը տանկային ստորաբաժանումների գործողությունների միասնականության մշակումն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Զորավարժություններին, որոնք անց են կացվում են երկրի հարավ-արևելյան Մարդին նահանգում, մասնակցում են մոտոհրաձգային ստորաբաժանումներ և 25 տանկ:


«Անցկացվում են պլանային զորավարժություններ, որոնք կշարունակվեն մոտ երկու օր», - լրագրողներին հայտարարել է Մարդինի նահանգապետ Թուրխան Այվազը:


Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան իրեն է վերապահում Սիրիայի տարածքում քուրդ գրոհայիններին ոչնչացնելու իրավունքը, որոնց Դամասկոսը ենթադրաբար Սիրիայի հյուսիսում որոշ տարածքներ է տրամադրել: