Թռչունների երամն ամերիկյան ինքնաթիռին էական վնաս է հասցրել

18:46 • 01.08.12

Թռչունների երամը բախվել է «Ամերիկյան ավիաուղիներ»-ի Boeing 737 ինքնաթիռին և էական վնաս հասցրել դրան:


Ինչպես տեղեկացնում է ABC7- ը, մասնագետները զարմացել են տեսնելով ինքնաթիռի վնասի ծավալները, ապշել են: Ինքնաթիռի առաջնային մասն շատ լուրջ է վնասվել:


Ինքնաթիռում եղել է 151 ուղևոր, ովքեր խուճապահար են եղել թռչունների երամի ձայնից: 


Ինքնաթիռն ուղևորվելիս է եղել Դալասից դեպի Դենվեր և երամին բախվել է թռիչքից ընդամենը րոպեներ անց: