Պենտագոնը Իսրայելի նախագահին երաշխավորել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ստեղծի

23:40 • 01.08.12


Նախօրեին պաշտոնական այցով Իսրայել ժամանած ԱՄՆ պաշտպանության նախարար Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան այսօր Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին անձամբ երաշխավորել է , որ Իրանը երբեք միջուկային զենք չի ստեղծի։


«Ես ցանկանում եմ ձեզ անձնապես երաշխավորել, որ մենք կշարունակենք աշխատել այն ուղղությամբ, որ այդ սպառնալիքը երբեք իրականություն չդառնա», - Պանետտայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։