Քոֆի Անանը լքում է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակի պաշտոնը

19:11 • 02.08.12

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր նախկին գործընկերոջն այս պաշտոնում նշանակել էր փետրվարի վերջին: Ըստ Բան Կի Մունի և Քոֆի Անանի համատեղ հայտարարության` նախկին գլխավոր քարտուղարը պետք է ջանքեր գործադրեր «Սիրիայում բռնությունների դադարեցման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Անանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1997թ. հունվարի 1-ից մինչև 2006թ. դեկտեմբերի 31-ը:

 

Սիրիայում կառավարական զորքի ու ընդդիմության միջև բախումներն ընթանում են 2011թ.-ի մարտից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` մարտերի հետևանքով զոհվել է մոտ 16.000 մարդ, այդ թվում` խաղաղ բնակիչներ: