Սիրիայում քաղաքական երկխոսության հասնել անհնար է. Անան

22:27 • 02.08.12

Պաշտոնից հրաժարված ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի` Սիրիայի խնդրի կարգավորման հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հայտարարել է, որ ոչ ինքը, և ոչ էլ որևէ այլ անձ դեռ չեն կարող համոզել Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Հնարավոր չէ, որ ես կամ որևե այլ անձ կարողանա համոզել կառավարությանը և ընդդիմությանը իրականացնել անհրաժեշտ քայլեր քաղաքական գործընթաց սկսելու համար»,- ասել է Անանը Ժնևում մամուլի ասուլիսի ընթացքում:


Նա նաև հայտարարել է միջազգային հանրության շրջանում միասնականության բացակայության մասին, ինչը թույլ չի տալիս վերջ դնել սիրիական հակամարտությանը:


Իր հրաժարականի պատճառների շարքում Անանը նշել է «մեղավորներ գտնելը» և «վարկաբեկողականությունը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների շարքում:


«Աշխարհը լի է իմ նման խելագար մարդկանցով: Այդ պատճառով չզարմանաք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կարողանա գտնել մեկ ուրիշին, ով ունակ լինի այդ աշխատանքը ինձնից լավ կատարել», - նշել է Անանը: