Ավտովթար` Արցախում. «Օպել»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)
Օգոստոսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Արցախի Խանիբաղ կոչվող ճանապարհին վթարի է ենթարկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Արցախից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ վթարի հետևանքով վարորդը` Մարտին Բաբայանը, մարմնական վնասվածքներ է ստացել, և նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել այդ պահին այնտեղ գտնվող Վալերի և Արարատ անունով երիտասարդ տղաները, ինչպես նաև տեղի ճանապարհային ոստիկանները և 1-03 ծառայության բրիգադը:
Վարորդը տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









