2015թ-ին լույս են տեսնելու «Ավատար 2» և «Ավատար 3» ֆիլմերը
Համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենադրամարկղային ֆիլմի` «Ավատարի» շարունակության թողարկումը հետաձգվել է մինչև 2015թ, գրում է BBC-ն:
Ի սկզբանե նախատեսված էր, որ հանդիսատեսը կծանոթանա «Ավատար 2»-ի հետ 2014թ-ի վերջին: Այժմ ֆիլմի ցուցադրումը հետաձգվում է 1 տարով, գուցե, նույնիսկ ավելի երկար ժամկետով:
Ինչպես հայտնի է դարձել, ֆիլմի ռեժիսորը` Ջեյմս Քեմերոնը միաժամանակ ցանկանում է նկարահանել «Ավատար 2»-ը և «Ավատար 3»-ը:
Նախագիծը նախատեսվում է իրականացնել Նոր Զելանդիայում, որտեղ այդ նպատակով արդեն ձեռք է բերվել բավական մեծ տարածք:










