Թումանյանի անվան այգում 23-ամյա երիտասարդին ծեծի են ենթարկել

15:56 • 02.08.12

Օգոստոսի 1-ին` ժամը 21.30-ին, Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողներին է մոտեցել 1989 թ. ծնված Դավիթ Ղ.-ն և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ նույն օրը, ժամը 21.40-ին, ոստիկանության հիշյալ ծառայողները Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից Դավիթ Ղ.-ին ծեծի ենթարկելու կասկածանքով բերման են ենթարկել 1958 թ. ծնված Արսեն Ն.-ին և 1993 թ. ծնված Էրիկ Մ.-ին:

 

Դավիթ Ղ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 19.20-ի սահմաններում Հ. Թումանյանի անվան այգում, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Արսեն Ն.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին, իսկ Էրիկ Մ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրեն և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: