Բերեզովսկին լքել է Լոնդոնը Պուտինի այցից առաջ

17:46 • 02.08.12

Լոնդոնում հաստատված ռուսաստանցի փախստական օլիգարխ Բորիս Բերեզովսկին հեռացել է Լոնդոնից՝ Վլադիմիր Պուտինի այցից առաջ, հայտնում է Life News-ը:

 

Գործարանը մեկնել է Իսրայել: Բերեզովսկին չի բացառել, որ այդ այցի ընթացքում իր դեմ կարող էր հերթական մահափորձը կատարվել:

«Ես Սքոթլանդ յարդի և Անգլիայի այլ հատուկ ծառայությունների ապահով ձեռքերում եմ, որոնք պաշտպանում են իմ կյանքը»,- ընդգծել է Բերեզովսկին:

 

Պուտինի շրջապատում օլիգարխի այս պահվածքից զարմացել են: Այն հարցին, թե արժե՞, որ Բերեզովսկին խուսափի Պուտինից, վերջինիս մամլո խոսնակն ասել է. «Ես չգիտեմ»: