Չինացի դեռահասն ընկերուհու հետ վեճից հետո 8 մարդու է սպանել

15:13 • 02.08.12

Չինաստանի Ֆուշուն քաղաքում 17-ամյա տղան դանակահարել է 13 մարդու: Ինչպես հաղորդում է vz.ru-ն` վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը, տուժածներից 8-ը մահացել են:


Նախնական տեղեկության համաձայն` տղան վիճվել է ընկերուհու հետ, որից հետո մեքենայով եկել նրա բարեկամների տուն ու սպանել նրանցից 2-ին: Փախուստի դիմելիս նա սպանել է ևս 6 մարդու, 5 մարդու էլ վիրավորել:

 

Ոստիկանությանը հաջողվել է նրան ձերբակալել: