Չինաստանի արևելյան հատվածում ջրհեղեղներից ավելի քան 1,9 մլն մարդ է տուժել

00:02 • 02.08.12

Չինաստանի արևելյան Շանդուն նահանգում նախորդ շաբաթվանից սկսած ավելի քան 1,9 մլն մարդ է տուժել ուժեղ անձրևներով պայմանավորված ջրհեղեղներից:

 

Այս մաիսն հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով նահանգի ղեկավարության այսօրվա հայտարարությանը:


Հաղորդվում է, որ տարերային աղետն ամենավեծ վնասը հասցրել է Դեչժոու քաղաքին, որտեղ աղետից տուժել է 1,23 մլն բնակիչ, վնասվել են 137,5 հեկտար գյուղատնտեսական հողեր, ինչպես նաև 2213 տուն է փլուզվել:


Իշխանությունները հայտնում են, որ Շանդուն նահանգի Պինյուան շրջանի 6 հազար բնակիչ է տարհանվել: