Եգիպտոսում մուսուլմաննները հարձակվել են եկեղեցու վրա. տուժել է 16 մարդ
Եգիպտոսում կրոնական հիմքի վրա նոր հուզումներ սկսվել. անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ քրիստոնյայի հետ կռվից հետո մուսուլման է մահացել, հայտնում է BBC-ն:
Ողբերգությունից հետո մուսուլմանները հարձակվել են Կահիրեի մերձակայքում գտնվող քրիստոնեական եկեղեցու վրա. հարձակման հետևանքով առնվազն 16 մարդ է տուժել, որոնցից 10-ը՝ ոստիկան: Դրանից բացի շրջակայքում քրիստոնեյաների մի քանի տներ են հրկիզվել:
Եգիպտոսում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո հաճախակիացել են բռնարարքները քրիստոնյա ղպտիների դեմ:
Եգիպտոսում քրիստոնյաները կազմում են ընդհանուր 82 մլն բնակչության 10 տոկոսը:









