Աբովյան փողոցում կոշիկի նորոգման կրպակից թմրամիջոց է հայտնաբերվել

12:42 • 02.08.12

Ոստիկանության ծառայողները օգոստոսի 1-ին՝ ժամը 23.20-ին, Երևանի Աբելյան փողոցում գտնվող կոշիկի նորոգման կրպակից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Վրեժ Ս.-ին և 1962 թ. ծնված Հայկ Ջ.-ին:


Նշված կրպակից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկներով, ներարկիչներ, «Դիմեդրոլ»-ի դեղահաբ և բամբակյա խծուծներ:


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: