FEMEN-ը Լոնդոնում մերկ ակցիա է կազմակերպել իսլամիզմի դեմ (լուսանկարներ, տեսանյութ)

20:45 • 02.08.12

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ուկրաինական հայտնի FEMEN շարժման 4 ակտիվիստուհիների, ովքեր մերկ ակցիա էին կազմակերպել Թաուեր կամրջի մոտ, գրում է The Dailymail պարբերականը:


Ակտիվիստուհիների խոսքերով` բողոքի ակցիան ուղղված էր իսլամական «արյունոտ» ռեժիմների դեմ: Մերկ ակտիվիստուհիները` նմանակելով մուսուլման-մարզուհիներին, վազել են Թաուերի կամուրջի մոտով` «բեդուինների» ճիպոտի ներքո:


FEMEN-ը հանդես էր գալիս ի պաշտպան այն կանանց իրավունքերի, ովքեր ապրում են շարիաթի կանոններով առաջնորդվող երկրներում: Ակցիայի խորագիրն էր «Ոչ շարիաթին»: