Թուրք ցանցահենները կոտրել են Կիևի ճանապարհային ոստիկանության կայքը
Թուրք ցանցահեն-հակասեմականների խումբը կոտրել է Կիևի շրջանի Ճանապարհային ոստիկանության կայքը և Ռուսաստանի ու Իսրայելի հասցեին սպառնալիքներ տեղադրել. տեղեկացնում է Newsru.com-ը:
Այսօր առավոտյան կայքի գլխավոր էջում նրանք տեղեկացրել են, որ կայքը կոտրվել է TURK KURSUNU խմբի կողմից, այնտեղ տեղադրվել է երկու լուսանկար, որոնցից մեկում պատկերված է եղել փոքրիկ տղա, ով կարիքներն է հոգում զինվորի գլխին, իսկ մյուսում` Իսրայելի խորհրդանիշ Դավիթի աստղի այրումը:
«Մենք չենք ընդունում Իսրայելը: Իսրայելը սնանկ պետություն է և շուտով Իսրայել պետությունը վախճանվելու է»,- գրել են ցանցահեններն ու ավելացրել,- «մահ Իսրայելին, մահ ձեզ»:
Քիչ ներքև գրված է եղել` «Իրական ահաբեկիչը ԱՄՆ-ն է և սիոնիստ Իսրայելը, Ռուսաստանը, Ֆրանսիան: Բոյկոտ»:









