Շինարարներում ինտերնետ ակումբի 20-ամյա հաճախորդի պայուսակից ներարկիչ է հայտնաբերվել
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները օգոստոսի 2-ին՝ ժամը 01.30-ին, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով Շինարարների փողոցում գտնվող ինտերնետ ակումբից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արման Ն.-ին և 1992 թ. ծնված Աննա Ա.-ին:
Աղջկա պայուսակի մեջ հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:









