Իրանը ժամանակավոր այցագրային ռեժիմ է սահմանել Ադրբեջանի քաղաքացիների համար
Այս ամիս Թեհրանում կանցկացվի Չմիանալու շարժման անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ նոտա է հանձնել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը, որտեղ ասվում է, որ գագաթնաժողովի անցկացման առիթով օգոստոսի 5-31-ն Իրան այցելել ցանկացող Ադրբեջանի քաղաքացիների համար կսահմանվի այցագրային ռեժիմ:
Սեպտեմբերից նախկին այցագրային ռեժիմը կվերականգնվի:









