Լոնդոնի քաղաքապետն օդում կախված է մնացել (տեսանյութ)
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն այցելել է «Վիկտորիա» քաղաքային այգի, որտեղ լոնդոնցիներն ու մայրաքաղաքի հյուրերն անցկացնում են իրենց հանգիստն ու մեծ էկրանի միջոցով հետևում Օլիմպիական խաղերի հեռարձակումներին:
Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները որոշել են փորձարկել այգու ատրակցիոններից մեկը՝ ճոպանուղին: Սակայն այն կանգ է առել, և քաղաքապետը մնացել է օդում կախված վիճակում, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը: Ջոնսոնը կախված է մնացել մոտ 20 մետր բարձրությունից: Սակայն նա չի կորցրել իրեն և սկսել է կատակել ներքևում հավաքված մարդկանց հետ: Նա կշտամբել է կազմակերպիչներին ու խնդրել հանել իրեն:
Որոշ ժամանակ անց մեխանիզմն աշխատել է, ու քաղաքապետը բարեհաջող ցած է իջել:









