Ռուսաստանին կարող է սպառնալ էներգետիկ հեղափոխություն. Մեդվեդև

14:14 • 02.08.12

Ռուսաստանը պետք է պատրաստ լինի էներգետիկ հեղափոխության, որի հետևանքով ռուսական նավթի ու գազի պահանջարկը կարող է զգալիորեն նվազել: Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:


«Պետք է հիշել, որ յուրաքանչյուր 50-70 տարին մեկ աշխարհում տեղի են ունենում էներգետիկ հեղափոխություններ, և դեռ անհայտ է, թե համապատասխան ժամանակահատվածից հետո որտե՞ղ կլինենք մենք մեր ածխաջրածիններով, ու կլինե՞նք ինչ-որ մեկին հետաքրքիր»,- ասել է վարչապետը` նշելով, որ պետք է աշխատել:

 


Ռուսաստանը մտադիր է մինչև 2030 թ.-ը մեծացնել նավթարդյունահանումը 5, իսկ գազարդյունահանումը` 4 անգամ: