Կրասնոդարում բացվել է հայ գեղանկարչի՝ Թբիլիսիին նվիրված ցուցահանդեսը (լուսանկարներ)
Օգոստոսի 1-ին Կրասնոդարի երկրամասի Կովալենկոյի անվան գեղարվեստի թանգարանում բացվել է կրասնոդարահայ գեղանկարիչ Մխիթար Ասլանյանի «Իմ ջերմ Թիֆլիս» խորագրով անհատական ցուցահանդեսը, հայտնում է «Երկրամաս» թերթը:
Սա նկարչի հարգանքի տուրքն է իր սիրելի ծննդավայրին: Ասլանյանը շեշտը դրել է «հայկական Թիֆլիս»-ի մատուցման վրա:
2007-ին Կրասնոդարում կայացել էր Ասլանյանի առաջին ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրա աշխատանքները պահվում են նաև մասնավոր հավաքածուներում:










