Գլենդելի քաղխորհրդի հայ անդամն ընդդեմ թմրաորջ զբոսայգու

11:19 • 02.08.12

Գլենդելի քաղաքային խորհուրդը մի քանի նախագծեր է հաստատել, որոնք վերաբերում են զբոսայգիների կառուցմանը և նոր զբոսայգու ձևավորմանը։
 

Սույն նախագծերը վերաբերում են նաև երկու բաց տեղանքում անվտանգության խստացմանը, հայտնում է Glendale News Press-ը:


Քաղխորհուրդը հաստատել է կես ակր տարածքով Maryland Avenue Park-ի շինարարությունը, որը կարժենա 1,7 մլն դոլար և կավարտվի հաջորդ տարի ապրիլին:


Հաստատվել է նաև, որ անվտանգության դարպասներ կտեղադրվեն Brand և Carr զբոսայգիներում՝ մինչև տարվա վերջ, ինչը մոտ 510 հազար դոլար կարժենա. նախորդ տարիներին Գլենդելի բնակիչները բողոքել են այդ տեղանքների անվտանգության խնդիրներից:


Ըստ նրանց՝ այդ զբոսայգիների տարածքը թմրանյութերի վաճառքի և ավազակային հանդիպումների կետեր են:


Խորհրդի անդամ Արա Նաջարյանը հույս է հայտնել, որ այդ կերպ կլուծվեն Carr զբոսայգու խնդիրները և խոստովանել, որ դա խնդրահարույց զբոսայգի է իրենց համար: