Volkswagen-ը գնել է Porsche-ն 4.49 մլրդ եվրոյով
Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը 4.49 մլրդ եվրոյով ձեռք է բերել Porsche ընկերության մնացյալ 50.1% բաժնետոմսերը` համալրելով VW հավաքածուն (Porsche-ն 12-րդ բրենդն է հավաքածուում), հայտնում է dpa գործակալությունը:
2011թ.-ին Volkswagen-ն ամբողջ աշխարհում վաճառել է 8.3 մլն մեքենա` զիջելով միայն ամերիկյան մրցակից General Motors-ին: Գերմանական ընկերությունը ստացել է ռեկորդային` 15.8 մլրդ եվրոյի շահույթ, նրա տարեկան շրջանառությունը կազմել է 159 մլրդ եվրո, հիշեցնում է Deutsche Welle-ն:
«Այս միավորումը շահեկան է և’ Volkswagen-ի, և’ Porsche-ի (պարտքերի մարման տեսանկյունից), և Գերմանիայի համար»,- դեռ հուլիսին հայտարարել էր եվրոպական խոշոր ավտոարտադրողը:









