Սևաստոպոլի տաճարում անհայտ անձիք փորձել են կրկնել Pussy Riot-ի ակցիան
Ուկրաինայում Pussy Riot երաժշտական խմբի կողմնակիցները փորձել են հակաեկեղեցական ակցիա իրականացնել Սևաստոպոլի Սուրբ-Վլադիմիրյան մայր տաճարում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ծիսակարգի ժամանակ նրանք բարձրացել են ամբիոն, սկսել են «պանկ-աղոթք» կատարել, և փորձել են իրենց սրբապղծությունները նկարահանել», - գրում է աղբյուրը։
Սակայն կղերականները, հավատացյալները և տաճարի պահնորդները ժամանակին կարողացել են կանգնեցնել այդ մարդկանց:
Գործակալությունը նշում է, որ դեպքի կամ տեղեկատվության կապակցությամբ, տեղի իրավապահները կամ Սիմֆերոպոլի պատրիարքությունը որևէ մեկնաբանություն չեն արել միջադեպի առնչությամբ։









