Օգոստոսի 16-ին Ազնավուրը ելույթ կունենա Ախալցխայում (լուսանկարներ)

14:46 • 02.08.12

«Աշխարհահռչակ ֆրանսիացի կատարող Շառլ Ազնավուրը կմասնակցի տոնական համերգին՝ վրացական Ախալցխայում Ռաբատ վերականգնված ամրոցի բացման առիթով». հայտնում է վրացական Грузия Online լրատվակա-վերլուծականը՝ հղում կատարելով «Ռուստավի 2» հեռուստաալիքին:

Ըստ այդմ՝ Ազնավուրը ելույթ կունենա 25 հոգանոց երաժիշտների խմբի հետ և մոտ մեկ ու կես ժամ կկատարի իր հիթերը:

 

Վրաստանի իշխանությունները ամբողջովին վերականգնել են ամրոցը, որից ընդամենը ավերակներ էին մնացել: Աշխատանքները տևել են 10 ամիս: Այժմ ավարին է մոտենում աշխատանքը ամֆիթատրոնում, որտեղ էլ հենց ելույթ կունենա Ազնավուրը:

 

Ազնավուրի ծնողները Ախալցխեից են: