Հայտնաբերվել է Ռաֆայելի կորած համարվող գեղանկարը

10:22 • 02.08.12

Հայտնաբերվել է Վերածննդի դարաշրջանի վարպետ գեղանկարիչ Ռաֆայել Սանտիի՝ կորած համարվող աշխատանքներից մեկը՝ «Երիտասարդի դիմանկարը», հայտնում է Associated Press-ը:

 

Դիմանկարը թվագրվում է 16-րդ դարասկզբով, պահվել է լեհ Չարտորիյսկի իշխանների հավաքածուում: Նկարը Լեհաստանից դուրս է բերվել Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ նացիստների կողմից:

 

Հայտնաբերման առիթով ելույթ ունենալով՝ Լեհաստանի մշակույթի նախարար Վոյչեխ Կովալսկին ասել է, որ նկարը «ներկայում պահվում է բանկային սեյֆում»:


Նախարարը չի հայտնել, թե որ երկրի տարածքում է հայտնաբերվել Ռաֆայելի նկարը, սակայն նշել է, որ տվյալ երկիրը «բարյացակամ է Լեհաստանի նկատմամբ»:

 

«Շատ կարևոր է, որ նկարը չի անհետացել պատերազմական ժամանակի քաոսում, չի վառվել, չի ոչնչացվել»,– ընգծել է Կովալսկին:
 

Մինչ այս 40 տարի շարունակ պարբերաբար լուրեր էին հայտնվել, թե նկարը գտնվում է Շվեյցարիայում, Ավստրիայում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում, սակայն բոլոր տեղեկությունները չէին հաստատվել: