ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

09:38 • 02.08.12

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Սինոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, հավելելով, որ վարչապետը ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով: