Սարատովի օդանավակայանում հայկական մեղր ու ադրբեջանական պանիր են այրել
ՌԴ Սարատովի օդանավակայանի հրկիզարանում հայկական ու ադրբեջանական մթերքներ են այրվել: Մասնավորապես` այրվել է 4 կգ մեղր` Հայաստանից ու Ադրբեջանից, 11 կգ պանիր` Ադրբեջանից, 3 կգ սառեցված ձուկ, սուջուխ և բաստուրմա` Հայաստանից:
Ինչպես հայտնում է Սարատովի «Վերսիա» գործակալությունը` վկայակոչելով «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքը, մթերքները փորձել են անցկացնել մասնավոր անձինք` ձեռքի ուղեբեռներով` դրանով խախտելով պետական անասնաբուժական հսկողության կանոնները: Բեռների տերերի մոտ բացակայել են անասնաբուժական համապատասխան փաստաթղթերը:









