Վրացի մարզիկը փախել է օլիմպիական ավանից` սպորտի փոխնախարարի սպառնալիքներից հետո

16:23 • 02.08.12

Վրաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Բետկիլ Շուքվանին փախել է Լոնդոնի Օլիմպիական ավանից՝ երկրի սպորտի նախարարի տեղակալ Գիա Ուդեսիանիի սպառնալիքների պատճառով, հայտնում է Взгляд-ը:

 

Մարզիկը հայտնել է, որ ինքը վրացական ընդդիմության կողմնակից է և նախապես զգուշացրել է, որ իր հնարավոր հաղթանակը նվիրելու է ընդդիմադիրներին ու նրանց առաջնորդին:


Մարզիկի խոսքով Լոնդոն ժամանելու առաջին իսկ օրից իր վրա ճնշումներ են գործադրվում, իսկ նախարարը, քաղաքական հայացքների համար, ամենավատ բառերով վիրավորել է իրեն:

 

2-րդ փուլում պարտությունից հետո ճնշված մարզիկն իմացել է, որ իրեն «սպասում են» փոխնախարարն ու իր 10 ընկերները՝ ֆիզիկական հաշվեհարդարի նպատակով: Դրանից հետո Շուքվանին իր խորվաթ ծանոթի միջոցով կարողացել է գաղտնի փախչել Թբիլիսի:

 

Հետաքրքրական է, որ Շուքվանիի ելույթը, բացառության կարգով, վրացական հեռուստատեսությունը չի հեռարձակել: