Այսօր կփորձարկվի պլաստիկ շշերից պատրաստված «Թեղուտիկ» էկո-նավակը

10:10 • 02.08.12

Հաղթանակ զբոսայգու (Մոնումենտ) լճակում այսօր՝ ժամը 19:00-ին, կկայանա պլաստիկ շշերից պատրաստված «Թեղուտիկ» էկո-նավակի փորձարկումը, այս մասին տեղեկացնում են բնապահպան ակտիվիստները:


«Թեղուտիկ» էկո-նավակն արդեն իսկ անցել է նախնական փորձարկում, ինչպես տեղեկացնում են բնապահպանները. «Երեկ այն առաջին անգամ իջեցվեց ջրի վրա, ստուգեցինք թերությունները, ամեն բան կարգին էր: «Թեղուտ» նավակն արդեն իրականություն է և կատարում է իր ֆունկցիան»:


Իսկ այսօր բնապահպանները՝ ժամը 19:00-ին, Հաղթանակ զբոսայգի են հրավիրում ցանկացողներին, սեփական աչքով տեսնելու պլաստիկ շշերից պատրաստված «Թեղուտիկ»-ի նավարկումը լճակում:


Այնուհետև, բնապահպանները կկազմակերպեն բուսակերական խնջույք և չինական թեյախմություն: