Սիրիայում առևանգված թուրք լրագրողներն ազատ են արձակվել
Այսօր առավոտյան Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի ներկայացուցիչներն ազատ են արձակել Սիրիայում առևանգված երկու թուրք լրագրողներին:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, քրդերը թուրք լրագրողներին հանձնել են Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչներին, ովքեր էլ նրանց հասցրել են մինչև Հաթայի սահմանային կետ: Լրագրողներն արդեն հատել են Թուրքիայի սահմանը:
Թուրքական «Սթար» և «Միլլի» թերթերի թղթակիցներ Քեմալ Գյումուշը և Ջիհաթ Արփաջաքը Սիրիայում են եղել տեղի ունեցող բախումները լուսաբանելու համար: Նրանք առևանգվել էին երեկ` թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու:









