Սիրիայում թուրք լրագրողներ են առևանգվել

12:38 • 02.08.12

Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևը Սիրիայում երկու թուրք լրագրող է առևանգել:
 

Թուրքական «Սթար» և «Միլլի» թերթերի թղթակիցներ Քեմալ Գյումուշը և Ջիհաթ Արփաջաքը Սիրիայում են եղել տեղի ունեցող բախումները լուսաբանելու համար: Նրանք առևանգվել են թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու:


Turkiye պարբերականին հաջողվել է հեռախոսով կապվել առևանգված լրագրողների հետ: Նրանցից մեկը տեղեկացրել է, որ քրդերը հայտարարել են, թե իրենք նրանց հյուրերն են և տանում են ամեն տեղ, որտեղ գնում են իրենք:


«Մենք չգիտենք ինչ պետք է անել: Մեզ ոչինչ չեն ասում: Միայն ասում են, որ սպասենք»,-ասել է Ջիհաթ Արփաջաքը:

Ավելի վաղ Սիրիայում նույնպես երկու լրագրողներ էին առևանգվել, սակայն 58 օր անց ազատ էին արձակվել: