Իրաքը Թուրքիային մեղադրում է միջազգային նորմերը խախտելու մեջ

20:19 • 02.08.12

Իրաքի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հյուսիսային Իրաքի Քիրքուկ քաղաք, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` հղում կատարելով Իրաքի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը:


Իրաքի պաշտոնատար անձիք հայտարարել են, որ նրանք տեղեկացված չեն եղել այդ այցի մասին և իրենց համաձայնությունը չեն տվել:


Դավութօղլուն ժամանել է Քիրքուկ իրաքյան Քրդստան իր այցի ընթացքում:

 

Իրաքյան Քրդստանի իշխանությունները բազմիցս հանդես են եկել նավթով հարուստ Քիրքուկն իրենց ինքնավարությանը միացնելու առաջարկներով, սակայն նման առաջարկներին դեմ կտրականապես դեմ է պաշտոնական Բաղդադը: