Մոսկվան ու Լոնդոնը Սիրիայի շուրջ որոշ երևույթներ համանման են գնահատում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվան և Լոնդոնը Սիրիայի հետ կապված մի շարք երևույթներ համանման են գնահատում, և նրանք պայմանավորվել են արտգործնախարարներին ազդակ տալ ընդունելի լուծումներ գտնելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Բանակցությունների զգալի մասը մենք տրամադրել ենք Սիրիայի շուրջ իրավիճակի քննարկմանը: Նշել ենք, որ կան պահեր, որոնք մենք հիմնականում միանման ենք գնահատում, սակայն պայմանավորվել ենք, որ միասին կփնտրենք այդ խնդրի լուծման ուղիները և հավելյալ լիցք կհաղորդենք մեր արտգործնախարարություններին` համատեղ աշխատանքի և ընդունելի որոշումների կայացման համար», - ասել է Պուտինը բանակցություններից հետո:
Իր հերթին, բրիտանական վարչապետն ասել է. «Մեր միջև տարաձայնություններ էին առկա Սիրիայի շուրջ, սակայն մենք իրաի հետ լիովին համաձայն ենք այն բանում, որ ուզում ենք տեսնել սիրիական հակամարտության ավարտ և կայուն Սիրիա»:
Սիրիայի հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից: Այդ շրջանում, ՄԱԿ-ի տվյալներով, երկրում զոհվել է ավելի քան 16 հազար մարդ:









