Ռուս կինն առևանգած «Վոլգա» մեքենայով «հայտնվել» է կինոթատրոնում

16:50 • 02.08.12

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այս գիշեր մի կին առևանգել է «Վոլգա» մակնիշի մի մեքենա ու դրանով սլանալով բախվել «Պուշկինսկի» կինոթատրոնի պատին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իրավապահներին:


Ոստիկանության համաձայն` կինը «ԳԱԶ-21»-ով նախ բախվել է կայանված երկու մեքենաների, այնուհետ կինոթատրոնի պատին:

 


Կինը ձերբակալվել է: Նրա անունը, տարիքը, նման քայլի դիմելու պատճառները չեն հաղորդվում: