Ֆրանսիայում տեղադրել են մի հուշարձան, որի բնորդուհին Կառլա Բրունին է

05:06 • 03.08.12

Մերձփարիզյան Նոժան-սյուր-Մարն քաղաքում տեղադրվել է 2-մետրանոց արձան, որի բնորդուհին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը` Կառլա Բրունին է:


Նախկին առաջին տիկնոջ դեմքով հուշարձանը մարմնավորում է իտալացի կանանց կերպարը, որոնք 19-րդ դարի վերջին գալիս էին Ֆրանսիա աշխատելու:


Հուշարձանի պաշտոնական բացումը նախատեսվում է սեպտեմբերի սկզբին: Արձանի արժեքը գնահատվում է100 հազար դոլար: