Օբաման տարեսկզբին գաղտնի հրաման է ստորագրել սիրիական ապստամբներին հատուկ ծառայությունների աջակցության վերաբերյալ

04:20 • 03.08.12

Համաձայն ամերիկյան լրատվամիջոցների հաղորդման, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս տարվա սկզբին հույժ գաղտնի հրաման է ստորագրել Սիրիայի հակակառավարական ուժերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:


Փաստաթղթի ստորագրման ճշգրիտ ժամկետը անհայտ է, սակայն աղբյուրները պնդում են, որ նախագահի հրահանգով Կենտրոնական հետախուզական վարչությունը պետք է աջակցի ապստամբներին Սիրիայի կառավարության դեմ պայքարում:


ԶԼՄ-ների հաղորդումները նաև հաստատում են լուրերն այն մասին, որ Թուրքիայում է տեղակայված ԿՀՎ-ի բազան, որտեղից համակարգվում է հակակառավարական պայքարի աջակցությունը: