Ռուսաստանցի գիտնական Գրիգորի Պերելմանը կնկարահանվի Ջեյմս Քեմերոնի ֆիլմում

00:49 • 03.08.12

Ռուսաստանցի մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, ով ապացուցել է Պուանկարեի հիպոթեզը և հրաժարվել դրա համար նախատեսված 1 մլն ԱՄՆ դոլար մրցանակից, համաձայնվել է նկարահանվել Հոլիվուդում:

Գիտնականը, ով ճգնավորի կենսակերպ ունի, կմասնակցի իր սեփական կենսագրության վրա հիմնված ֆիլմի նկարահանումներին:Ֆիլմի պրոդյուսերը կարող է լինել «Տիտանիկ»-ի և «Ավատար»-ի  ստեղծող Ջեյմս Քեմերոնը, հաղորդում է filmpro.ru-ն:

 

Իր հայտնագործությունը կատարելով 2002-2003թթ.-ին, Պերելմանը հրաժարվեց Մաթեմատիկական ինստիտուտի 1 մլն դոլար մրցանակից, և ԱՄՆ-ում մի շարք դասախոսություններից հետո մենակյացի կյանք սկսեց հայրենի Պետերբուրգում, խուսափելով հանրայնությունից: Միակ հարցազրույցը նա տվել է իսրայելցի պրոդյուսեր Ալեքսանդր Զաբրովսկուն, ով այժմ և զբաղվում է Պերելմանի մասին ֆիլմով:


«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում Զաբրովսկին պատմել է, որ իր մտահաղացմամբ հետաքրքրվել է Ջեյմս Քեմերոնը:

«Ես 3 տարի ծախսել եմ Պերելմանի հետ համագործակցության պաշտոնական պայմանագիր կնքելու համար, իսկ ռուսաստանցի տաղանդին նկարահանելու առաջարկով ես դիմել եմ հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր Ջ. Քեմերոնին, և նա հետաքրքրված է»,- ասել է Զաբրովսկին:

 

Պերելմանը ոչ միայն համաձայնվել է գեղարվեստական ֆիլմում նկարահանվել, այն նաև դարձել է սցենարի ստեղծման խորհրդատու: