Կառուցվել է ամենաէքստրեմալ Ariel Atom ավտոմեքենան (լուսանկարներ)

02:00 • 04.08.12

Ariel Atom ռոդսթերը հավակնում է ամենաէքստրեմալ տրանսպորտային միջոցներից մեկի կոչմանը նույնիսկ իր առաջին տարբերակով, երբ 220 ձիաուժ հզորությամբ շարժիչով էր, իսկ երբ հայտնվեց 500 ձիաուժանոց հրեշը, նույնիսկ Bugatti Veyron-ի ցուցանիշները խամրեցին:


Սակայն DDM Works ընկերությունը այդ մեքենան լիակատար խելահեղության է հասցրել, հաղորդում է «Վեստի.Ռու»-ն:
Ariel Atom-ի երրորդ սերունդը համալրվում է Honda-ի 2,4լ ծավալով շարժիչով և 2,9 վայրկյանում 0-100կմ/ժ արագացում է ապահովում:


Սակայն ԱՄՆ Հարավային Կառոլինայի թյուներները այս ցուցանիշը անբավարար համարելով, ճապոնական շարժիչը փոխարինել են 2 լիտրանոց Ecotec-ով: Սակայն դրանում զետեղելով նորագույն տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ կերամիկական ծածկույթով մխոցներ, թեթևացված կափույրներ, բարձր արտադրողականության իժեկտորներ, և կարևորը` տուրբինի և մեխանիկական կոմպրեսորի միաժամանակյա գործադրմամբ ներմղման համակարգ:


Այսպիսի կատարելագործումների շնորհիվ 2լ ծավալով շարժիչը 709 ձիաուժ հզորություն է ապահովում:


Հաշվի առնելով ռոդսթերի փոքր «թռիչքային քաշը», որը այս տարբերակում 675կգ է, Atom-ի քաշ–հզորություն հարաբերակցությունը զգալիորեն գերազանցում է հայտնի Bugatti Veyron-ի ցուցանիշը:


Այս խելահեղ հզորության օպտիմալ գործադրման համար մեքենան ավելի լայն` սպորտային անիվներով 17 դույմանոց անվահեծեր է ստացել:


Այս ամենի արդյունքում, թե որքան են աճել Atom-ի դինամիկ տվյալները, թյուներները չեն հաղորդում: Սակայն հայտնի է, որ Մեծ Բրիտանիայում ստեղծված 500 ձիաուժ հզորությամբ Atom-ը 0-100կմ/ժ արագացումն ապահովում է 2,3 վայրկյանում, որը նույնպես առավել է Veyron-ի ցուցանիշից:


Անհայտ է նաև 709 ձիաուժանոց Atom-ի գինը, սակայն հայտարարված է, որ ընկերությունը նախապատրաստել է նաև սակավ էքստրեմալ` 456 և 580 ձիաուժանոց մոդիֆիկացիաներ: