Նիկոլ Քիդմանը նկարահանվելու է Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի»-ն ֆիլմում
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը կատարելու է Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի»-ն ֆիլմի դերերից մեկը, հայտնում է Digitalspy-ը:
Լարս ֆոն Թրիերի նոր ֆիլմը լույս է տեսնելու երկու տարբերակով` «բաց» և կրճատված. վերջինս լինելու է վարձույթի համար:
Ըստ սյուժեի` կինը (ում դերը խաղում է Շարլոտ Գենսբուրգը) պատմում է իր սեռական կյանքի մասին մի ծեր ամուրիի:
Նշենք, որ սա Նիկոլ Քիդմանի և Լարս ֆոն Թրիերի երկրորդ համագործակցությունն է. Քիդմանը նկարահանվել էր նրա «Դոգվիլ» ֆիլմում:










