Լոնդոնի խաղերին «Աֆրիկյան գյուղը» փակվել է պարտքերի պատճառով

20:12 • 09.08.12

Լոնդոնում Օլիմպիական խաղերի շրջանակներում ստեղծված «Աֆրիկյան գյուղը», որի նպատակը 2012-ի օլիմպիականներին ու երկիր ժամանած հյուրերին Աֆրիկյան մայրցամաքի մշակույթը ներկայացնելն էր, պարտքերի պատճառով ժամանակից շուտ է փակվել:
 

Աֆիրկյան երկրների օլիմպիական կոմիտեները, որոնք Լոնդոնում հիմնադրել են «Աֆրիկյան գյուղը», չեն կարողացել վճարել տարբեր ծառայություննեի մատակարարներին ու հազարավոր դոլարների պարտք են կուտակել, հաղորդում է BBC-ն:
 

Ներկայում բանակցություններ են ընթանում մինչեւ կիրակի` Օլիմպիական խաղերի փակումը, «Աֆրիկյան գյուղը»-ի աշխատանքները վերսկսելու շուրջ: